Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Անուշի» մշակութային առաջին կանգառը

«Անուշի» մշակութային առաջին կանգառը
23.02.2017 | 21:35

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Էջմիածին քաղաքի «Կոմիտաս» մշակույթի տանը ներկայացրեցին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Տեղեկացնում են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժին:


Ներկայացումը նվիրված էր Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին: Տիգրանյանի «Անուշ» օպերայի մարզային առաջին ներկայացման բոլոր տոմսերը վաճառվել էին: Արմեն Տիգրանյանի գլուխգործոցը հնչելով Էջմիածնի գլխավոր մշակութային օջախում՝ մեծ խանդավառությամբ ընդունվեց հանդիսականների կողմից:
Էջմիածնի մշակույթի տուն էին եկել հանդիսականներ Արմավիրի տարբեր բնակավայրերից, ովքեր ցանկություն հայտնեցին օպերային թատրոնի արտիստների հետ այսօրինակ հանդիպումները դարձնել պարբերական: Էջմիածնում «Անուշ» օպերայի ներկայացումից հետո բազմաթիվ հանդիսատեսներ էին հասել կուլիսներ՝ իրենց շնորհակալությունը հայտնելու արտիստներին։
«Անուշի» հաջորդ մշակութային կանգառները հունիսին լինելու են Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախի Հանրապետությունում:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ